Խնդիր

Հայրիկիս հասակը 176 սմ է, մայրիկիս հասակը 14 սմ-ով քիչ է: Որքան է մայրիկիս հասակը:

Այցելություն Հենրիկ Մալյանի թատրոն

Մեր ճամփորդությունը սկսվեց նրանով, որ մենակ մեր դասարանը չէր, այլ մյուս դասարանցիները նույնպես մեզ հետ էին: Չորս ավտոբուսով մեկնեցինք Մալյան թատրոն: ԻՆձ շատ դուր եկավ ներկայացումը: Այն բաղկացած էր հինգ հեքիաթից: Ամենից շատ ինձ դուր եկավ Սոսւտլիկ Որսկանը հեքիաթը: Ես շատ կուզեմ, որ մենք հաճախ այցելենք թատրոններ ու դիտենք տարբեր ներկայացումներ:

Անբան Հուռին

Ուֆ, ուուուֆ, ամեն առավոտ մեզ համար ջրի ափին կռկռում ենք, ասում, խոսում ուրախանում ենք: Էդ առավոտներից մի օր, մեզ համար էլի նստել էինք, մեկ էլ մի աղջիկ եկավ, ոնց որ փեփել-կեկել լիներ, մենք էլ սկսեցինք նրան ասել փեփել-կեկել: Տարօրինակ աղջիկ դուրս եկավ, մտածեց թե գործ ենք ման գալիս, որոշեց, որ բամբակ կբերի մենք էլ կմանենք: Ինքը հարց տվեց, ինքն էլ պատասխանեց, որոշեց ու գնաց: Մյուս առավոտ էլի մեզ համար նստած էինք, մեկ էլ ինչ տեսնենք, էս ծալապակասը բամբակն առած եկավ, լցրեց ջուրը, թե մանեք վաղը կգամ հետևից: Մի բոլ ծիծաղեցինք, լուրջ չընդունեցինք, բայց արի ու տես, որ հաջորդ առավոտ էլ եկավ, սկսեց մեզ վրա գոռգոռալ, թե ուր է մանած բամբակը, Ձեզ համար խալի եք գործել, թե էդ խալին որտեղ տեսավ տենց էլ չհասկացանք, հետո որոշեց, որ պետք է վճարենք, թե մեզ փող որտեղից: Մտավ ջուրը, մի փայլուն բան տեսավ, վերցրեց ուրախացած ու գնաց: Բան չհասկացանք: