Անբան Հուռին

Ուֆ, ուուուֆ, ամեն առավոտ մեզ համար ջրի ափին կռկռում ենք, ասում, խոսում ուրախանում ենք: Էդ առավոտներից մի օր, մեզ համար էլի նստել էինք, մեկ էլ մի աղջիկ եկավ, ոնց որ փեփել-կեկել լիներ, մենք էլ սկսեցինք նրան ասել փեփել-կեկել: Տարօրինակ աղջիկ դուրս եկավ, մտածեց թե գործ ենք ման գալիս, որոշեց, որ բամբակ կբերի մենք էլ կմանենք: Ինքը հարց տվեց, ինքն էլ պատասխանեց, որոշեց ու գնաց: Մյուս առավոտ էլի մեզ համար նստած էինք, մեկ էլ ինչ տեսնենք, էս ծալապակասը բամբակն առած եկավ, լցրեց ջուրը, թե մանեք վաղը կգամ հետևից: Մի բոլ ծիծաղեցինք, լուրջ չընդունեցինք, բայց արի ու տես, որ հաջորդ առավոտ էլ եկավ, սկսեց մեզ վրա գոռգոռալ, թե ուր է մանած բամբակը, Ձեզ համար խալի եք գործել, թե էդ խալին որտեղ տեսավ տենց էլ չհասկացանք, հետո որոշեց, որ պետք է վճարենք, թե մեզ փող որտեղից: Մտավ ջուրը, մի փայլուն բան տեսավ, վերցրեց ուրախացած ու գնաց: Բան չհասկացանք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s