Հնագիտության դաս

Հնագիտության դասն իրականացրել ենք հենց մեր դասարանում, օգտագործել ենք կավ ու փայտիկ: Մենք կավից գեղեցիկ զարդեր ենք պատրաստել:Ես կավից գնդիկ պատրաստեցի, հետո փայտիկով ծակեր արեցի և ստացվեց կլոր զարդ:Ես շատ եմ սիրում կավով աշխատել: Հատկապես ինձ դուր է գալիս վերջնական արդյունքը: Ամեն անգամ ինձ մոտ ավելի լավ է ստացվում:

Advertisements

Զատկական խնդիրներ

1. Մի ծաղիկի վրա կա 3 հատ զատիկ: 8 ծաղիկի վրա քանի պուտիկ կլինի, եթե մեկ զատիկի վրա կա 7 կետիկ:

2. Զատիկի վրա կա 7 պուտիկ: 40 զատկի վրա քանի պուտիկներ կլինեն

Զատկի և ձվի մասին հանելուկներ

Այն ի՞նչն է, այն ի՞նչն է, որ Զատկի տոնին ներկում են:

Պատերը պինդ, բայց բարակ, հատակին ընկնելիս էլ կոտրվում է,
Միջուկն էլ հեղհեղուկ, բայց եփելիս պնդանում է: Ի՞նչ է դա:

Մեծ Ավետիսն ենք միմյանց հաղորդում,
ընտանիքով տոնական սեղանի շուրջն ենք հավաքվում,
Բրնձով փլավը, ներկած հավկիթն ու եփած ձուկն ենք համտեսում:
Ո՞ր տոնն է դա:

Իմ բակում գարուն է

Շաաատ եմ սիրում մեր բակի գարունը: Մեր բակում շատ են ծառերը և գարնանը դրանք ծաղկում են: Նաև ունենք շատ խաահրապարակներ: Երբ գալիս է գարունը, եղանակները տաքանում են, բալիկներն իջնում են բակ խաալու: Ես հատկապես ուրախանում եմ, երբ իմ հեծանվով եմ իջնում բակ: Նաև գարնանը հաճելի է նայել մեր պատշգամբից, շատ գեղեցիկ տեսարան է բացվում:

Իմ մայրիկը

  • Իմ մայրիկի անունը Լուսինե է: Մայրիկս սիրում է ռադիոյով հաղորդում վարել: Մայրիկս աշխատում է Հանրային ռադիոյում: Մայրիկիս մազազերը սև են և գանգուր, աչքերը սև են: Իմ մայրիկը սիրուն է ու քաջ է: Մայրիկս զբաղվում է հեռախոսով: Իմ մայրիկը  բարձրահասակ է:

Ծաղկազարդի խորհուրդը

Ծաղկազարդը կապված է գարնան հետ, երբ ծառերը ծաղկում են: Ծակազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարում: Ես շատ կուզեմ ինքս զարդարել ծառերը: Այդ օրը մարդիկ ուռենու ճյուղեր են կտրում ու տանում են եկեղեցի: Երբ քահանան օրհնում է ճյուղերը, դրանք բաժանվում են մարդկանց: Մենք այսօր մեր դպրոցի բակում ծաղիկներ ենք տնկել, դրանք խնամելու ենք, որ ծաղկեն:

ԻՄ ԱՎԱԶԵ ԴՂՅԱԿԸ

Իմ առաջին ավազե դղյակը մեր դպրոցի բակում էր: Ընկեր Սոնան մեզ սովորեցնում էր ավազե դղյակ պատրաստել: Պարզվեց, որ այնքան էլ հեշտ գործ չէ, ինձ մոտ այդպես էլ չստացվեց: Իրականում ավազե դղյակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է, ավազ և բաժակ: Ես վստահ եմ, որ հաջորդ անգամ մի բան կստացվի: