Ծաղկազարդի խորհուրդը

Ծաղկազարդը կապված է գարնան հետ, երբ ծառերը ծաղկում են: Ծակազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարում: Ես շատ կուզեմ ինքս զարդարել ծառերը: Այդ օրը մարդիկ ուռենու ճյուղեր են կտրում ու տանում են եկեղեցի: Երբ քահանան օրհնում է ճյուղերը, դրանք բաժանվում են մարդկանց: Մենք այսօր մեր դպրոցի բակում ծաղիկներ ենք տնկել, դրանք խնամելու ենք, որ ծաղկեն:

Advertisements

ԻՄ ԱՎԱԶԵ ԴՂՅԱԿԸ

Իմ առաջին ավազե դղյակը մեր դպրոցի բակում էր: Ընկեր Սոնան մեզ սովորեցնում էր ավազե դղյակ պատրաստել: Պարզվեց, որ այնքան էլ հեշտ գործ չէ, ինձ մոտ այդպես էլ չստացվեց: Իրականում ավազե դղյակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է, ավազ և բաժակ: Ես վստահ եմ, որ հաջորդ անգամ մի բան կստացվի: