Զատկի և ձվի մասին հանելուկներ

Այն ի՞նչն է, այն ի՞նչն է, որ Զատկի տոնին ներկում են:

Պատերը պինդ, բայց բարակ, հատակին ընկնելիս էլ կոտրվում է,
Միջուկն էլ հեղհեղուկ, բայց եփելիս պնդանում է: Ի՞նչ է դա:

Մեծ Ավետիսն ենք միմյանց հաղորդում,
ընտանիքով տոնական սեղանի շուրջն ենք հավաքվում,
Բրնձով փլավը, ներկած հավկիթն ու եփած ձուկն ենք համտեսում:
Ո՞ր տոնն է դա:

Advertisements