հայկ և բել

Հայկ — Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Անվան ծագումնաբանություն
Ըստ ժողովրդական մեկնաբանության, Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։ Համաձայն որոշ մեկնաբանությունների, Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։ Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում
Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։ Հայկը նաև տոհմապետ է, որ տալիս է հասարակությանը աստվածային ծագման օրենքներ, կարգավորում է հասարակությունը։ Հայկը կարգավորում է նաև ժամանակը՝ ըստ Անանիա Շիրակացու հաղորդության, հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների և դուստրերի անուններից։

Հայկ և Բել

Հայկի կյանքի ամենավառ դրվագը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ կիկլոպյան ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների, ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։ Դրանից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։

Առասպելաբանություն

Չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։

 

Advertisements

Հանելուկներ

1.    Այն կլոր պոմիդոր չէ: Միջուկը կարմիր նուռ չէ: Նա մեծ է: Կանաչ է

2.    Նա ծիրան չէ, բայց ծիրանի նման քաղցր է: Ձմերուկի քույրն է: Կտերն էլ կենտրոնում է:

3. Կարմիր է, խնձոր չէ, կլոր է լոիկ չէ: Իր մեջ ամփոփում է ամբողջ տարվա օրերը:

 

Անհատական ուսումնական պլան

Բովանդակություն IV V
Շաբ. Շաբ.  
Ընդհանուր բաղկացուցիչ      
Մայրենի 5 5  
Անգլերեն 2 2  
Ռուսերեն 2 2  
Մաթեմատիկա 4 4  
Բնագիտություն 2 2  
Հայրենագիտություն 2 2  
Երաժշտություն, պար 2 2  
Տեխնոլոգիա 2 2  
Ֆիզկուլտուրա 3 3  
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 4ժամ-

Ռոբոտix

4-ժամ-

Ռոբոտix

 
Տնային ուսումնական աշխատանք Տնային ուսումնական աշխատանք Տնային ուսումնական աշխատանք  
Լրացուցիչ կրթություն              –               –  
Երկարացված օր