Ջոկատ. Մանկական երկաթուղի

Մենք գնացինք մանկական երկաթուղի: Առաջինը մենք գնացինք թանգարան: Այդ թանգարանում մենք տեսանք Չարենցի անկողինը, խոհանոցը, նստարանը և իր գրքերը: Հետո գնացինք մանկական երկաթուղի և այնտեղ մենք առանձնացանք, կեսը նստեց գնացք, իսկ մյուս կեսը որդ կառուսելը: Ես գնացի որդը նստեցի, որովետև ասում են, թե այն վախենալու է, դրա համար էլ ես գնացի ու որդը նստեցի: Ասեմ, որ որդն էլ է գնացք, բայց այդ գնացքը վերև է բարձրանում ու այնքան արագ է իջնում, որ վախենում ես: Հետո մենք նստեցինք ու հաց կերանք, իսկ վերջում գնացինք տուն:

Ջոկատ. իմ սիրած բանաստեղծությունը

Բանաստեղծությունը

Աշնան վերջը

Սարի լանջին,
Մեգի միջում
Խոխոջում է
Ու տըրտընջում

Ջուրը բարակ,
Ջուրը տըխուր.
— Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր,
Տերև ու խոտ,

Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սըրինգ ու խաղ։
Շուրջըս դատարկ,
Շուրջըս տըխուր…

Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,                                                                                                                  Ո՞ւր կորան, ո՞ւր։

Լինքը

Աշնան վերջը