Արշավ դեպի Բջնի

Մենք գնացինք Բջնի: Նախ մենք ավտոբուսից իջանք և հաց կերանք, հետո գնացինք Բջնի ու բարձունք հաղթահարեցինք: Continue reading

Ջոկատ. Մանկական երկաթուղի

Մենք գնացինք մանկական երկաթուղի: Առաջինը մենք գնացինք թանգարան: Այդ թանգարանում մենք տեսանք Չարենցի անկողինը, խոհանոցը, նստարանը և իր գրքերը: Հետո գնացինք մանկական երկաթուղի և այնտեղ մենք առանձնացանք, կեսը նստեց գնացք, իսկ մյուս կեսը որդ կառուսելը: Ես գնացի որդը նստեցի, որովետև ասում են, թե այն վախենալու է, դրա համար էլ ես գնացի ու որդը նստեցի: Ասեմ, որ որդն էլ է գնացք, բայց այդ գնացքը վերև է բարձրանում ու այնքան արագ է իջնում, որ վախենում ես: Հետո մենք նստեցինք ու հաց կերանք, իսկ վերջում գնացինք տուն:

Ջոկատ. իմ սիրած բանաստեղծությունը

Բանաստեղծությունը

Աշնան վերջը

Սարի լանջին,
Մեգի միջում
Խոխոջում է
Ու տըրտընջում

Ջուրը բարակ,
Ջուրը տըխուր.
— Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր,
Տերև ու խոտ,

Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սըրինգ ու խաղ։
Շուրջըս դատարկ,
Շուրջըս տըխուր…

Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,                                                                                                                  Ո՞ւր կորան, ո՞ւր։

Լինքը

Աշնան վերջը

Իմ ուսումնական տարին

Մենք մայրենիի դասին լիքը թեստային աշխատանքեր ենք արել, ճամփորդություններ, նախագծեր: Ինձ ամենադուր եկած ճամփորդությունը սահադաշտն էր, որովhետև մենք սահել ենք սառույցի վրա: Իմ ամենասիրած աշխատանքը Թումանյանի Գելն է, որովետև ես շատ եմ սիրում գայլերին: Մենք գարնան արձակուրդներին չորս դժվար առաջադրանքներ ենք լուծել: Ես մայրենիից իմացա լիքը բաներ, օրինակ, ո-ի և օ-ի ուղղագրությունը, է-ի և ե-ի ուղղագրությունը, շեշտը երբ պետք է դնել, ածանցավոր բառերը, բարդ բառերը, պարզ բառերը և այլն: Մենք ընկեր Մարինեի հետ գնացել ենք այնքան թանգարաններ, որ ես մի քանիսը չեմ հիշում: Մի անգամ ընկեր Մարինեն ասաց, որ մենք  հեքիաթ կարդանք, ես կարդացել եմ Վինի թուխը, չորրորդ գլուխը: Ես երբ տեղափոխվեցի չորրորդ դասարան ու գնացի ընկեր Մարինեի սենյակ, մենք խաղ էինք խաղում, ով սխալվեց, նա դուրս է գալիս խաղից: Մենք մայրենիի դասին Թոմ Սոյերի արկածներն ենք անցել: Ինձ դուր է եկել երկրորդ հատվածը: Ես ձեզ ցույց կտամ իմ ռադիո նյութերը: Իմ կարդացած հեքիաթները, որոնք մենք մայրենիի դասին կարդացել ենք, դրանք լիքն են, դրա համար ես ձեզ իմ կարդացած հեքիաթների մի մասը ցույց կտամ: Իմ բոլոր նախագծերը  բլոգում եմ պահպանել, այդ նախագծերը դուք կտեսնեք մայրենիի բաժնում: ճամփորդությունները նույնպես մայրենի բաժնում են:

erevan 11

նամակ Հեքլբերի Ֆինին

Հեքլբերի Ֆին ես ուզում եմ քեզ տեսնեմ, որովետև հեքիաթում գրված է, որ բոլոր երեխաները քեզ են ուզում նմանվել: Երբ, որ գաս մենք իրար հետ կզրուցենք տարբեր թեմաներից, օրինակ, մեր մասին և այլն: Դու, պետք է գաս Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Արևելյան դպրոց, 4-2 դասարան: Որ գաս ես քեզ լիքը նվերներ կտամ, նվերները լինելու են լիքը խաղալիք ավտոմեքենաներ: Հեքլբերի քո հետ Թոմ սոյերին կբերես:

ես սպասում եմ քեզ: Սիրով Լեո Աղաբեկյան: