Արշավ դեպի Բջնի

Մենք գնացինք Բջնի: Նախ մենք ավտոբուսից իջանք և հաց կերանք, հետո գնացինք Բջնի ու բարձունք հաղթահարեցինք: Continue reading

Ջոկատ. Մանկական երկաթուղի

Մենք գնացինք մանկական երկաթուղի: Առաջինը մենք գնացինք թանգարան: Այդ թանգարանում մենք տեսանք Չարենցի անկողինը, խոհանոցը, նստարանը և իր գրքերը: Հետո գնացինք մանկական երկաթուղի և այնտեղ մենք առանձնացանք, կեսը նստեց գնացք, իսկ մյուս կեսը որդ կառուսելը: Ես գնացի որդը նստեցի, որովետև ասում են, թե այն վախենալու է, դրա համար էլ ես գնացի ու որդը նստեցի: Ասեմ, որ որդն էլ է գնացք, բայց այդ գնացքը վերև է բարձրանում ու այնքան արագ է իջնում, որ վախենում ես: Հետո մենք նստեցինք ու հաց կերանք, իսկ վերջում գնացինք տուն:

Ջոկատ. իմ սիրած բանաստեղծությունը

Բանաստեղծությունը

Աշնան վերջը

Սարի լանջին,
Մեգի միջում
Խոխոջում է
Ու տըրտընջում

Ջուրը բարակ,
Ջուրը տըխուր.
— Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր,
Տերև ու խոտ,

Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սըրինգ ու խաղ։
Շուրջըս դատարկ,
Շուրջըս տըխուր…

Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,                                                                                                                  Ո՞ւր կորան, ո՞ւր։

Լինքը

Աշնան վերջը

Եզոպոս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թվին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից: Աշխարհի ամենա վատ բանը 

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա, Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգնակիի վերջավորությունը:

Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան 

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Աղվեսն ու խաղողը

Մի անգամ աղվեսը տեսավ ծառ որի վրա կախված են խաղողներ: Աղվեսը ուզում եր այդ խաղողը ուտել, բայց չկարողացավ ու ասաց դեռ խակ է: Որոշ մարդիկ, հաջողության չեն հասնում, քանի, որ ուժ ու կարողություն չունեն մեղքը գցում են պայմանների վրա:

Իմ ուսումնական տարին

Մենք մայրենիի դասին լիքը թեստային աշխատանքեր ենք արել, ճամփորդություններ, նախագծեր: Ինձ ամենադուր եկած ճամփորդությունը սահադաշտն էր, որովhետև մենք սահել ենք սառույցի վրա: Իմ ամենասիրած աշխատանքը Թումանյանի Գելն է, որովետև ես շատ եմ սիրում գայլերին: Մենք գարնան արձակուրդներին չորս դժվար առաջադրանքներ ենք լուծել: Ես մայրենիից իմացա լիքը բաներ, օրինակ, ո-ի և օ-ի ուղղագրությունը, է-ի և ե-ի ուղղագրությունը, շեշտը երբ պետք է դնել, ածանցավոր բառերը, բարդ բառերը, պարզ բառերը և այլն: Մենք ընկեր Մարինեի հետ գնացել ենք այնքան թանգարաններ, որ ես մի քանիսը չեմ հիշում: Մի անգամ ընկեր Մարինեն ասաց, որ մենք  հեքիաթ կարդանք, ես կարդացել եմ Վինի թուխը, չորրորդ գլուխը: Ես երբ տեղափոխվեցի չորրորդ դասարան ու գնացի ընկեր Մարինեի սենյակ, մենք խաղ էինք խաղում, ով սխալվեց, նա դուրս է գալիս խաղից: Մենք մայրենիի դասին Թոմ Սոյերի արկածներն ենք անցել: Ինձ դուր է եկել երկրորդ հատվածը: Ես ձեզ ցույց կտամ իմ ռադիո նյութերը: Իմ կարդացած հեքիաթները, որոնք մենք մայրենիի դասին կարդացել ենք, դրանք լիքն են, դրա համար ես ձեզ իմ կարդացած հեքիաթների մի մասը ցույց կտամ: Իմ բոլոր նախագծերը  բլոգում եմ պահպանել, այդ նախագծերը դուք կտեսնեք մայրենիի բաժնում: ճամփորդությունները նույնպես մայրենի բաժնում են:

erevan 11

Գայլը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կհաղթվի, երբ, ամպոտ, բարձր:

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ — երկար
բ) թույլ    — ուժեղ
գ) մոտ — երկար
դ) ցածր-մեծ

  1. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա) Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի:
    բ) Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում:
    գ) Մեծին հարգիր, որ մեծանաս:
    դ) Լավ բան ասա, որ լավ բան լսես:

որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

4. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկբառը: Սուտ մեռնուկ

5. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ: Ժայռերը, գնացողները, գյուղացիք, եղնիկներին:

6. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է: գելերը-գոյական, սրատես-ածական, երկու-թվական, անցել է-բայ

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տաիս է մարդուն: մեղու
  2. Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են.
    ա) երկու տեսակ
    բ) հինգ տեսակ
    գ) երեք տեսակ
    դ) չորս տեսակ
  3. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում: Որ ուժանան:
  4. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով): Արագաշարժ, սրտատես,
  5. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը: Ամեն մինը մենակ հեշտ կհաղթվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել:
  6. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար: Որովետև գայլը կարա մարդուն վիրավորի կամ ուտի
  7. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին: Գայլերը ձմռանը չեն կարող նապաստակներին բռնել: Գայլերը վախում են արջերից, երբեմն էլ հարցակվում են արջերի վրա: Գայլերը մոխրագույն և սպիտակ են լինում: Գայլերը ապռում լիքը անտառներում: