Posted in Հասարակագիտություն

Մարդը ԵՒ Հասարակագիտություն

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է հասարակություն և գիտություն բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։ Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է։ Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները։ Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր։ Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ։

Որպես հիմնարար գիտություն, սոցիոլոգիան բացատրում է սոցիալական երևույթները,հավաքում և ամփոփում է դրանց մասին տեղեկատվությունը։ Որպես կիրառական գիտություն, սոցիոլոգիան մեզ թույլ է տալիս կանխատեսել և ղեկավարել սոցիալական երևույթները։

Author:

Ես Լեո Աղաբեկյանն եմ: Բարի գալուստ իմ բլոգ: Ես սիրում եմ հաց

Leave a comment