Posted in Կենսաբանություն

Նյարդային Համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են:

Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները:

Posted in Մաթեմատտիկա և երևակայություն

Մաթեմատիկա Ա.բ / Դասարանական

1․Հետևյալ թվերից ո՞րն ունի ավելի շատ բաժանարար` 6 , 9, 12, 16:
1) 6  2) 9  3) 12  4) 16
2. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը:
1) 10   2) 18   3) 19   4) այլ արժեք
3. Արշակը գործուղման մեկնեց ուրբաթ օրը և վերադարձավ այդ օրվանից հաշված 39-
րդ օրը: Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արշակը:
1) երկուշաբթի  2) չորեքշաբթի  3) շաբաթ  4) հինգշաբթի
4. Դպրոցի աշակերտական խորհրդի ընտրությունների ժամանակ Խաչիկը ստացավ
ձայների 30%-ը, Վաչիկը՝ 45%-ը, իսկ Հրաչիկը՝ 25%-ը: Քանի՞ հոգի մասնակցեց
ընտրություններին, եթե հայտնի է, որ Վաչիկը բոլո րձայների կեսից 6 ձայն պակաս է
ստացել:
1)120  2) 80  3) 60  4) այլ արժեք
5. 1,2,3,4,…,98,99,100 թվերից քանի՞ հատն են 7-ով մեծ այդ ցուցակի որևէ թվից և 11-ով
փոքր այդ ցուցակի մեկ այլ թվից:
1)77  2) 82  3) 90  4) 92
6. Այժմ ժամը 10:42 է: Ժամը քանի՞սը կլինի 1521 րոպեանց:
1) 07:11  2) 10:43  3) 12:03  4) այլ պատասխան

7. Եթե ապրիլ ամսվա օրերից 12-ն անձրևոտ էին, ապա ապրիլյան օրերի քանի՞տոկոսն
է եղել ոչ անձրևային:
1) 18%  2) 60%  3) 40%  4) այլ պատասխան
8. 6 հաջորդական բնական թվերի գումարը, որոնցից ամենամեծը հավասար է 30
հավասար է 10 հաջորդական բնական թվերի գումարին, որոնցից ամենամեծը հավաար է
1) 2) 3) 4) այլ արժեք
9. Չինգաչունգ խաղալիս Կարենը ցույց տվեց հավասար քանակությամբ քար և մկրատ,
իսկ թուղթ ցույց տվեց ընդհանուրի 46%-ի չափով: Ընդհանուրի քանի՞ տոկոսի դեպքում
Կարենը չի ցուցադրել մկրատ:
1) 73%  2) 54%  3) 27%  4) այլ պատասխան
10. A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ
AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է իրարից ամենահեռու երկու կետերի
հեռավորությունը:
1) 6սմ  2) 15սմ  3) 18սմ  4) 21սմ

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Գեղձեր

Գեղձերը օրգանիզմում կատարում են հյութազատիչ ֆունկցիա: Նրանց արտազատած նյութերը կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների համար: Գեղձերի մի մասը ինքնուրույն օրգաններ են, օրինակ` հարնջային թքագեղձը, ենթաստամոքսային թքագեղձը: Գեղձերի մեծ մասը էպիթելի ածանցյալներ են: Տարբերում են ներքին և արտաքին սեկրեցիայի գեղձեր: Ներքին սեկրեցիայի` էնդոկրին (ներզատիչ) գեղձեր են կոչվում այն գեղձերը,որոնք ծորաններ չունեն և իրենց հորմոնները անմիջականորեն ներզատում են արյան և ավշի մեջ: Հորմոնները արյան հետ տարածվում են ամբողջ մարմնում և մասնակցում են ուրիշ օրգաններում և հյուսվածքներում տեղի ունեցող պրոցեսների կարգավորմանը, մասնավորապես կարգավորում են հասակի, զարգացման, նյութփոխանակության պրոցեսները և այլն: Այդպիսի գեղձեր են ` հիպոֆիզը (վերին մակուղեղ)վահանագեղձըհարվահանագեղձերըուրցագեղձը, մասամբ` ենթաստամոքսային գեղձը (լանգերհանսի կղզյակները) և սեռական գեղձերը (վերջին երկուսը խառը տիպի գեղձեր են):